|
'ՍՊԻՏԱԿ ՏՆԱԿ'' ՍՊԸ-ի
գործունեության ոլորտները և հակիրճ պատմական
ակնարկ |
"Սպիտակ տնակ" ՍՊԸ շինարարական
կազմակերպությունը հիմնադրվել է 2001 թվականին:
Այն կատարում է կապիտալ շինարարական,
ճարտարապետական, կոնստրուկտորական,
դիզայներական և վերանորոգման աշխատանքներ,
որակի տեխնիկական վերահսկողություն
շինարարությունում:
Ընկերության գործունեության հասցեն ` վարչական
սեփական շենքը, գտնվում է ք. Երևան,
Մամիկոնյանց 56 հասցեում:
Շինարարական գործունեությունը իրականացնելու
համար կազմակերպությունն ունի ՀՀ
Քաղաքա-շինության նախարարության կողմից տրված
լիցենզիաները:
"Սպիտակ տնակ" ՍՊԸ-ն հանդիսանում է Հայաստանի
շինարարների միության անդամ:
Ընկերության աշխատակազմը վարձելու հիմնական
չափանիշներն են`
1. բնագավառում փորձ` համապատասխան կրթություն
կամ երկար տարիների աշխատանքնային փորձ.
2. վարպետություն և հմտություն:
Ընկերության աշխատակազմում աշխատում են
փորձառու որակյալ մասնագետներ:
Դեռևս որպես նորաստեղծ կազմակերպություն`
կատարած որակյալ աշխատաքների ապացույց է
հանդիսանում.
•
Գիտությունների Ակադեմիայի պատկերասրահի
կապիտալ վերանորոգումը, պատվիրատու` ՀՀ
Գիտ-ությունների Ակադեմիա:
• "Էյչ Էս ԲԻ ՍԻ Բանկ Հայաստան" ՓԲԸ-ի
Կոմիտասյան մասնաճյուղի կապիտալ վերանորոգումը`
պատ-վիրատու` ՙԷյչ Էս ԲԻ ՍԻ Բանկ Հայաստան՚ ՓԲԸ:
• "Արցախբանկ" ՓԲԸ-ի Երևանի մասնաճյուղի կապիտալ
վերանորոգումը` պատվիրատու`
"Սիրկապ" ՓԲ
ընկերություն, ք. Երևան, Կիևյան 5 հասցեում::
•
Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում
կառուցել
"Արցախբանկ" ՓԲԸ-ի կենտրոնական
մասնաճյուղը, պատվիրատու`
"Արցախբանկ" ՓԲԸ:
•
2003թ.-ին ք. Ստեփանակերտում կառուցվել է
"Ստեփանակերտ" հինգաստղանի բարձրակարգ
հյուրանոցը:
Աշխատանքները կատարվում են բարեխղճորեն,
որակով` պատվիրատուի երազանքներն ու
ցանկությունները դարձնելով իրականություն,
աշխատանքը համապատասխանացնելով միջազգային
չափանիշներին:
"Սպիտակ
Տնակ" ՍՊ շինարարական ընկերությանը,
իր կատարած աշխատանքների որակով,
պատվի-րատուների շրջանում մեծ համբավ բերեց
Երևան քաղաքին մոտ գտնվող Վահագնի թաղամասում
էլիտար երկհարկանի բնակելի առանձնատների
կառուցումը:
"Հովնանյան Ինտերնեյշնլ" ՍՊ ընկերությունը
պատվիրեց ոչ միայն առանձնատներ, այլ նաև գոլֆի
խաղադաշտի
(որը միակն է Հայաստանում) և
ջրավազանների կառուցումը:
Կազմակերպությունը ապահովում է 200 աշխատատեղ:
"Սպիտակ տնակ" ՍՊ ընկերությանը կատարում է նաև
անավարտ շինությունների վերջնակառուցման և
պատվիրատուներին ավարտուն վերանորոգված տեսքով
հանձման աշխատանքներ:
Դրա վառ ապացույցն է Մամիկոնյանց 51 հասցեում
10 հարկանի բնակելի շենքի կառուցումը`
յուրաքանչյուր հարկում 4 բնակարան:
Շենքը շահագործման հանձնվել է 2005թ. մարտի
18-ին:
Ընկերությունը հատուկ ուշադրություն է
դարձնում բնակչության գնունակությունը
հանդիսացող գործոնի վրա:
"Սպիտակ
տնակ" ՍՊԸ շինարարական կազմակերպությունը
հիմնադրվել է 2001 թվականին:
Այն կատարում է կապիտալ շինարարական,
ճարտարապետական, կոնստրուկտորական,
դիզայներական և վերանորոգման աշխատանքներ,
որակի տեխնիկական վերահսկողություն
շինարարությունում:
"Սպիտակ տնակ" ՍՊԸ-ն միակ շինարարական
կազմակերպությունն է, որն 2003 թվականին
արժանացել է Quality Crown Award – B.I.D. (որակի
թագավորական մրցանակ) միջազգային մրցանակին
ոսկե կատեգորիայում:
|